Երևանում և Գյումրիում տեղի ունեցան Հայրենիքի պաշտպանի Օրվան նվիրված տոնական միջոցառումներ, որտեղ իր մասնակցությունն ունեցավ ՌՀՄԱԿ տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին:

Փետրվարի 21-ին ՌԴ ԴԱԾ Սահմանապահ զորքերի Վարչական ապարատի շենքում տեղի ունեցավ տոնական համերգ և նույն օրը ՌԴ Դեսպանատանը կայացավ հանդիսավոր ընդունելություն, որտեղ ներկա էին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Հաջորդ օրը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությունը անցկացրեց բաց դռների օր, որի ընթացքում հյուրերին ցուցադրվեցին ռազմական տեխնիկան և զինվորական անձնակազմի հմտությունները։

Փետրվարի 23-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծաղիկներ դրեցին Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ։ Նույն օրը Երևանի «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ տոնական համերգ, որտեղ հնչեցին պատերազմի տարիների երգեր։