ՌՀՄԱԿ աշխատակիցը մասնակցեց կամավոր որոնողների միջազգային հավաքին

Մեր կենտրոնի աշխատակիցը մասնակցեց Նիժնի Նովգորոդի մարզում անցկացվող կամավոր որոնողների միջազգային հավաքին: Միջոցառման կազմակերպիչն էր կորած և տուժած երեխաների օգնության Ազգային կենտրոնը, աջակցությամբ՝ Ռուսաստանի ԱԻ նախարարության:
Ավելի քան 500 կամավորներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Սերբիայից և Ռուսաստանից կատարելագործեցին իրենց հմտությունները բնական միջավայրում մարդկանց որոնողական աշխատանքներում: Վարժանքներին ներգրավված էին նաև կինոլոգիական հաշվարկներ և հեծյալ պարեկային խմբեր:
Մասնակիցները անցան վերապատրաստում քարտեզագրության, ռադիոկապի, տեղանքում կողմնորոշվելու, որոնողական մարտավարության և առաջին բուժօգնության ոլորտներում: Եզրափակիչ փուլը իր մեջ ներառում էր լայնածավալ որոնողական վարժանք ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող անտառածածկ տարածքում:
Երկու օրվա ընթացքում, ներառյալ գիշերները, որոնողական խմբերը մշակեցին տարբեր սցենարներով գործողություններ պայմանականորեն կորած մարդկանց որոնողական աշխատանքներում, ինչպես նաև առաջին օգնության ցուցաբերում եւ տուժածների տարհանում: Բոլոր պարապմունքներն անցկացվել են Ռուսաստանի ԱԻՆ հրահանգիչների ղեկավարությամբ և առավելագույնը մոտեցված են եղել որոնողափրկարարական աշխատանքների իրական պայմաններին: