Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը (ՌՀՄԱԿ) միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի կողմից, արտակարգ իրավիճակնեում համատեղ արձագանքելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Կենտրոնը հիմնադրվել է 2015 թվականին երկկողմ համաձայնագրերի հիման վրա, նախատեցված զարգացնելու երկու երկրների համագործակցությունը տարերային աղետների և տեխնածին վթարների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում։
Աշխատանքի ընթացքում ՌՀՄԱԿ-ը Ռուսաստանի Դաշնության կառավարության հանձնարարությամբ իրականացրել է մի շարք գործողություններ, ցուցաբերելով օգնություն և մասնակցել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներին Հայաստանում, Սիրիայում և Իրանում։
Կենտրոնի գործունեության առանցքային ուղղություններից մեկն էլ մասնագետների պատրաստումն է: Մենք վերապատրաստում ենք փրկարարներին, մշակում ենք մեր սեփական կրթական ծրագրերը և տրամադրում ենք ուսումնա-մարզական բազա գործնական պատրաստության համար: 2026 թվականի սկզբի դրությամբ ՌՀՄԱԿ ծրագրերին արդեն մասնակցել են ավելի քան 4000 մասնագետ։
Կենտրոնը քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) տարածաշրջանային ուսումնական կենտրոն է, մասնակցում է կրթական չափորոշիչների մշակմանը և փրկարարների միջազգային փրկարարական խմբերի ուսուցմանը: ՌՀՄԱԿ-ն ակտիվորեն համագործակցում է պետական և հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների և մասնագիտական միավորումների հետ, մասնակցում ցուցահանդեսների և գիտա-գործնական գիտաժողովների:
Կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնում փրկարարի մասնագիտության հանրայնացմանը, մեր մասնագետները վարպետության դասեր են անցկացնում դպրոցներում և բուհերում, երիտասարդներին ծանոթացնում անվտանգության հիմունքներին և հրավիրում են դպրոցականներին և ուսանողներին մասնակցելու բաց դռների օր միջոցառմանը:
Այսօր Կենտրոնը զարգանում է որպես միջազգային հարթակ, որը իր մեջ միավորում է մասնագետների վերապատրաստում և մարդասիրական արձագանք: Մենք աշխատում ենք Կովկասի, Մերձավոր Արևելքի և այլ տարածաշրջանների երկրների հետաքրքրությունների համար, ապահովելով արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածություն: