Մարդասիրական օգնությունը հանդիսանում է ՌՀՄԱԿ գործունեության առանցքային  ուղղությունը և դրա ստեղծման հիմնական նպատակներից մեկն է։

Հիմնադրման օվանից Կենտրոնն իրականացրել է մի շարք մարդասիրական գործողություններ Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության հանձնարարականների կատարման և միջազգային և ազգային գործընկերների հետ փոխգործակցությամբ շրջանակներում Սիրիայում և Իրանում:

ՌՀՄԱԿ-ն ունի մարդասիրական առաքելության ամբողջական ցիկլի կազմակերպման գործնական փորձ՝ սկսած իրավիճակի գնահատումից և պլանավորումից մինչև օգնության առաքում և աշխատանք տեղում:  Առաքված մարդասիրական բեռների ընդհանուր ծավալը գերազանցում է 350 տոննան։

Մարդասիրական առաքելությունների շրջանակներում ՌՀՄԱԿ — ն իրականացրել է պարենի, շինանյութերի, ինչպես նաև սարքավորումների և բաղադրիչների առաքում կազմակերպությունների և ժամանակավոր տեղավորման կետերի  գործունեության համար:

Կենտրոնն ունի բեռնատար տեխնիկա, որը թույլ է տալիս սեղմ ժամկետներում կազմակերպել մարդասիրական օգնության առաքում արտակարգ իրավիճակների գոտիներ:

ՌՀՄԱԿ բազայի հիման վրա ավարտվում է անգարային համալիրի շինարարությունը, որը հետագայում կկարողանա կատարել մարդասիրական բեռների պահպանման և տուժած բնակչության ժամանակավոր տեղավորման  գործառույթները:

Տարբեր տարիների ընթացքում ՌՀՄԱԿ-ը մասնակցել է հետևյալ մարդասիրական առաքելություններին:

  • օգնություն ցուցաբերում զինված հակամարտության(2018-2019թթ.) հետևանքով տուժած Սիրիայի բնակչությանը;
  • Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ աջակցություն սիրիահայ ընտանիքներին (2018թ.);
  • մարդասիրական օգնության առաքում Իրան՝ մասշտաբային ջրհեղեղից հետո (2019 թ.);
  • մասնակցություն զինված հակամարտության հետևանքների վերացման և օգնության ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը (2020-2021թթ.);
  • մարդասիրական օգնության առաքում Իրան, ավերիչ երկրաշարժից հետո (2023թ.):
  • աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց (2023թ.):

ՌՀՄԱԿ-ը համակարգված կերպով զարգացնում է մարդասիրական արձագանքման կարողությունները, ապահովելով տարբեր մասշտաբի արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն։