Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի (ՌՀՄԱԿ) գործունեության հիմնական ոլորտներից մեկն էլ, դա արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության ոլորտի մասնագետների պատրաստումն է և  որակավորման բարձրացումը։

Կենտրոնի կրթական գործունեությունը զարգանում է երեք հիմնական ուղղություններով․

1) փոխգործակցությունը Ռուսաստանի ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտացված ուսումնական կենտրոնների հետ;

2) արտակարգ ծառայությունների մասնագետների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների կամավորների և ուսանողների համար նախատեսված սեփական կրթական ծրագրերի մշակում և իրականացում:;

3) գործընկեր կազմակերպությունների մասնագետների պատրաստման և ինքնապատրաստման համար Կենտրոնի ուսումնանյութական բազայի տրամադրում։

Սկզբնական փուլում (2018–2021) ուսուցումն իրականացվում էր հիմնականում Ռուսաստանի ԱԻՆ ԲՈՒՀ-ի դասախոսների ներգրավմամբ, ինչպես նաև համապատասխան մասնագետներին գործուղելով Ռուսաստանի Դաշնություն՝ պրոֆիլային պատրաստություն անցնելու համար։

2022 թվականից ՌՀՄԱԿ — ն անցել է ուսումնական պարապմունքների անցկացմանը գերազանցապես սեփական ուժերով։ Դա թույլ է տվել էականորեն բարձրացնել վերապատրաստումների ծավալը․ եթե 2018 թվականին ուսուցում անցել է 104 մասնագետ, ապա 2022 — ին՝ արդեն 346, իսկ 2024-ին — 1172 ։  2026 թվականի սկզբի դրությամբ Կենտրոնի կրթական ծրագրերի ունկնդիրների ընդհանուր թիվը գերազանցել է 4000-ը:

2023 թվականից Կենտրոնը շեշտը դնում է սեփական ուսումնական ծրագրերի և գործնական կողմնորոշում ունեցող վերապատրաստումների զարգացման վրա, օգտագործելով  բազմաֆունկցիոնալ  վարժական համալիրը։ Նման  մոտեցումը թույլ է տալիս մեծ պահանջարկ ունեցող դասընթացները անցկացնել ՌՀՄԱԿ հրահանգիչների ուժերով։

Հիմնական կրթական ծրագրեր

Ներկա պահին ՌՀՄԱԿ-ը օգտագործում է 10-ից ավել որակավորման բարձրացման ծրագրեր, այդ թվում․