Ծրագիրն ուղղված է բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած փլուզված շենքերի և շինությունների պայմաններում, որոնողա-փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված մասնագետների պատրաստմանը: Ուսուցումը ուղղված է արտակարգ  ծառայությունների աշխատակիցների, փրկարարների և վթարա-փրկարարական կազմավորումների մասնակիցնրի համար:

Դասընթացի ընթացքում մշակվում են տուժածների որոնման և արգելափակումից դուրս բերման, վթարա-փրկարարական սարքավորումների կիրառման և ավերածությունների գոտում աշխատանքների կազմակերպման գործնական հմտություններ, պահպանելով անվտանգության պահանջները և ժամանակակից մոտեցումները քաղաքային որոնողական և փրկարարական աշխատանքներում: