Կրթական աշխատանք

ՌՀՄԱԿ-ն իրականացնում է բնակչության տարբեր խմբերի շրջանում անվտանգության մշակույթի ձևավորման եվ արտակարգ իրավիճակներում գործողությունների պատրաստմանը ուղղված իրազեկման եվ կրթական նախաձեռնություններ։
Կենտրոնի հրահանգիչները, Հայաստանի Հանրապետության կրթական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, կազմակերպությունների աշխատակիցների, ուսանողների ու դպրոցականների համար պարբերաբար անցկացնում են արտագնա պարապմունքներ, դասախոսություններ և վարպետության դասեր, համատեղելով տեսական պատրաստվածությունը գործնական հմտությունների հետ: Այդ թվում են սկզբնական զբոսաշրջային պատրաստության դասընթացները, պարաններով աշխատելու և փրկարարական բազային հնարքների ուսուցումը, ինչպես նաև դաշտային պատրաստության տարրերով արտագնա պարապմունքները: Կենտրոնը տարբեր տարիքի դպրոցականների համար պարբերաբար անցկացնում է բաց դասեր և հետևողականորեն ընդլայնում է իր կրթական գործունեության աշխարհագրությունը Հայաստանի մարզերում: Պարապմունքների ձևաչափը միտված է մասնակիցների ներգրավմանը, կիրառվում են ինտերակտիվ տարրեր, գործնական վարժություններ, սիմուլյացիաներ և թիմային առաջադրանքներ:
Կենտրոնի հիմնական ուղղություններից մեկն էլ հանդիսանում է առաջին օգնության ցուցաբերման հիմունքների և արտակարգ իրավիճակներում գործողությունների ալգորիթմների ուսուցումը: Պարապմունքները ներառում են սիրտ-թոքային վերակենդանացման, արյունահոսությունների դադարեցման, վնասվածքների և առողջական վիճակի հանկարծակի վատթարացման դեպքում օգնության ցուցաբերման հմտությունների մշակումը: Նման ծրագրերն իրականացվում են ինչպես կազմակերպությունների աշխատակիցների, այնպես էլ կրթական հաստատությունների սովորողների համար, բարձրացնելով արտակարգ իրավիճակներում գործելու պատրաստվածության մակարդակը:
Մեծ ուշադրություն է դարձվում հրդեհների ժամանակ ճիշտ վարքագծի ձևավորմանը: Դասընթացների շրջանակում մասնակիցներն ուսումնասիրում են հրդեհների բռնկումների պատճառները, տարհանման կանոնները և հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործման կարգը։ Գործնական մասը ներառում է անվտանգ արհեստական ծխի կիրառմամբ տարածքների ծխապատման մոդելավորում և ուսումնական տարհանման անցկացում, ինչը թույլ է տալիս գործողությունները մշակել իրականությանը առավել մոտեցված պայմաններում։ Հատուկ շեշտադրվում է արտակարգ իրավիճակների առաջին րոպեներում ինքնավստահության և արձագանքման արագության վրա։
Բաց դների օր ՌՀՄԱԿ-ում
ՌՀՄԱԿ-ը Կենտրոնի գործունեությանը և նրա ուսումնվարժական բազայի հնարավորություններին ծանոթանալու համար պարբերաբար անցկացնում է բաց դռների օրեր, հրավիրելով դպրոցականների, ուսանողների, կազմակերպությունների և միջազգային գործընկերների կազմակերպված խմբերին: Նման միջոցառումները իրազեկման աշխատանքների կարևոր մաս են և ուղղված են անվտանգության մշակույթի, փրկարարի մասնագիտության և արտակարգ իրավիճակներում արձագանքման ժամանակակից տեխնոլոգիաների հանրայնացմանը: Բաց դռների օրերի ծրագիրը համատեղում է ճանաչողական և գործնական մասեր, հնարավորություն տալով մասնակիցներին ոչ միայն տեսնել Կենտրոնի աշխատանքը, այլև անձամբ փորձել իրենց փրկարարի դերում:
Միջոցառումների շրջանակներում հյուրերը.
Ծանոթանում են Կենտրոնի ուսումնա-մարզական ենթակառուցվածքին,
- Մասնակցում են հրդեհային անվտանգության վերաբերյալ վարպետության դասերին,
- Անցնում են բարձրություններում աշխատելու պատրաստականության տարրե․ ժայռամագլցման պատ, վայրէջքներ և պարանային անցումներ,
- Ուսումնասիրում են արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար կիրառվող սարքավորումներն ու տեխնիկան, ներառյալ ՃՏՊ-ների հետևանքների վերացման վարժանքներ,
- Ծանոթանում են ժամանակակից տեխնոլոգիաներին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառում և դրանց կառավարումը սիմուլյատորների միջոցով:
Կենտրոնի հյուրերի թվում են Հայաստանի Հանրապետության դպրոցների և բուհերի սովորողներ, կրթական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայրենասիրական ու երիտասարդական շարժումների մասնակիցներ, ինչպես նաև ռուսական հաստատությունների և միջազգային գործընկերների ներկայացուցիչներ: Միջոցառումներն անցկացվում են պարբերաբար և նվիրվում են ինչպես հիշարժան տարեթվերին, այնպես էլ հանդիսանում են Կենտրոնի նախաձեռնություններ, որտեղ ներառվում եմ ՌՀՄԱԿ կազմավորման օրը և մասնագիտական տոները:
ՌՀՄԱԿ-ը բաց է համագործակցության համար և միշտ ուրախ է բաց դռների օրեր անցկացնել համար հյուրընկալելու կազմակերպված խմբերի։
Կենտրոն այցելության կազմակերպման հարցերով գրեք նամակ էլեկտրոնային հասցեին