ՌՀՄԱԿ-ը մասնակցում է «Համալիր անվտանգություն – 2026» սալոնի աշխատանքներին

ՌՀՄԱԿ-ը մասնակցում է անվտանգության ապահովման միջոցների «Համալիր անվտանգություն – 2026» XVI միջազգային սալոնի աշխատանքներին, որն անցկացվում է Կազան քաղաքում։
Ցուցահանդեսի հարթակում ՌՀՄԱԿ-ը ներկայացված է առանձին տաղավարով, որը նվիրված է Կենտրոնի կարողություններին և կրթական գործունեությանը։ Սալոնի այցելուները կարող են տեղեկություններ ստանալ ՌՀՄԱԿ ենթակառուցվածքների ու ուսումնական հնարավորություններին, ծանոթանալ Կենտրոնի աշխատանքը պատկերող տեսանյութերին և վիրտուալ 3D տուր կատարել նրա տարածքով։
Գործարար ծրագրի շրջանակներում ՌՀՄԱԿ ներկայացուցիչները կմասնակցեն նաև համաժողովներին և հանդես կգան զեկույցներով։ Բացի այդ, Կենտրոնի մասնագետները կմասնակցեն ցուցադրական ելույթներին և փրկարարների մրցումներին, որոնք անցկացվում են սալոնի շրջանակներում։
«Համալիր անվտանգություն – 2026»-ին մասնակցությունը ՌՀՄԱԿ-ին թույլ է տալիս պրոֆեսիոնալ համայնքին ներկայացնել իր կրթական ու գործնական հնարավորությունները, ինչպես նաև ընդլայնել փոխգործակցությունը