ՌՀՄԱԿ պատվիրակությունն այցելեց Ռուս-Սերբական մարդասիրական կենտրոն
7 Նոյեմբերի 2025

Նոյեմբերի 3-ից 6-ը մեր Կենտրոնի պատվիրակությունը ավարտեց իր աշխատանքային այցը Ռուս-Սերբական մարդասիրական կենտրոնում։
Հանդիպումների ընթացքում մասնագետները քննարկեցին հարցերի լայն շրջանակ, ինպիսիք են՝ ուսուցման ոլորտում փորձի փոխանակման, կենտրոնների ֆինանսա-տնտեսական աշխատանքների ապահովումը և վերազինման աշխատանքները, նախատեսված եռամյա զարգացման ծրագրերի մեկնարկից առաջ:
Այցելության արդյունքներով Ռուս-Սերբական հումանիտար կենտրոնի 15-ամյակի նախաշեմին կողմերը պայմանավորվեցին համատեղ ուսումնական դասընթացների մշակման, անվանակարգերի զարգացման միասնական ուղղության և ծրագրերի համակարգման աշխատանքների մասին։ Հիմք դրվեց նաև կապի օպերատիվ փոխանակման բնագավառում հետագա համագործակցության համար։