ՌՀՄԱԿ-ում մեկնարկեց օպերատիվ հերթապահների պատրաստման ծրագիրը

Մեր Կենտրոնում Ռուսաստանի ԱԻՆ ՊՀԾ Սիբիրյան հրշեջ-փրկարարական ակադեմիայի դասախոսների մասնակցությամբ մեկնարկեց օպերատիվ հերթապահների պատրաստման համատեղ կրթական ծրագիրը: Դասընթացներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոնի մասնագետները:
Ուսումնառության ընթացքում ունկնդիրները ծանոթանում են նորմատիվա-իրավական բազային, ուսումնասիրում են առօրյա ռեժիմում և ԱԻ սպառնալիքի դեպքում օպերատիվ հերթապահության կազմակերպման, ինչպես նաև վերլուծում են ուժերի և ռեսուրսների համակարգման ժամանակակից մեթոդներն ու տեխնոլոգիաները, այդ թվում՝ միջսահմանային և մարդասիրական արձագանքման ձևաչափերում։
Հատուկ ուշադրություն է դարձվում ուսումնական սցենարները տարածաշրջանային ռիսկերին հարմարեցնելու և արձագանքման համակարգերի համատեղելիության բարձրացմանը, ինչը նպաստում է Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդմանը։