Հայ փրկարարները անցան աղետների մոդելավորման դասընթաց

ՌՀՄԱԿ-ում ավարտվեց «Արտակարգ իրավիճակների համակարգչային մոդելավորում» որակավորման բարձրացման ծրագիրը։ Ուսուցում անցան Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության չորս ծառայողներ։ Պարապմունքներն անցկացրեց Ռուսաստանի ԱԻՆ ՊՀԾ Սիբիրի հրշեջ-փրկարարական ակադեմիայի դասախոսը։
Ուսումնառության ընթացքում ունկնդիրներն ուսումնասիրեցին տարածական տվյալների և աշխարհագրական տեղեկատվական համակարգերի աշխատանքի հիմունքները, մոդելավորման տեսական հիմքերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ու աղետների համակարգչային մոդելների մշակման և կիրառման հիմնական մոտեցումները։
Ստացված գիտելիքներն ու հմտությունները մասնագետներին թույլ կտա կիրառել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքները կանխատեսելու, հիմնավորված կառավարչական որոշումներ նախապատրաստելու, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման միջոցառումները պլանավորելու և արտակարգ ծառայությունների ուժերի ու միջոցների կառավարումը կազմակերպելու համար։