ՄՔՊԿ-ի փրկարարները կատարելագործեցին իրենց հմտությունները գիշերային որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ

«Վթարափրկարարական աշխատանքների իրականացումը փլատակներում, փլուզված շենքերում և շինություններում» միջազգային ծրագրի շրջանակներում, ՌՀՄԱԿ կենտրոնի բազայում անցկացվեց գիշերային գործնական վարժանք ՄՔՊԿ անդամ երկրների փրկարարների համար:
Ըստ վարժանքի սցենարի, փրկարարները պետք է իրականացնեին փլուզված շենքի փլատակների տակ հայտնված տուժածների որոնում և տարհանում: Սահմանափակ տեսանելիության պայմաններում փրկարարները կազմակերպել են աշխատանքային տարածքի լուսավորությունը, որից հետո անցել են որոնողափրկարարական աշխատանքների կատարմանը, կիրառելով տարբեր վթարափրկարարական գործիքներ, սանդուղքներ և լեռնագնացային հանդերձանք:
Առաջադրված խնդրի կատարման համար միջազգային թիմից պահանջվել է երկու ժամից պակաս ժամանակ: Բոլոր պայմանական տուժածները հաջողությամբ հայտնաբերվել և տարհանվել են:
Վարժանքի արդյունքները ամփոփելով ՌՀՄԱԿ հրահանգիչները նշել են մասնակիցների փոխգործակցության բարձր մակարդակը, յուրացված տեխնոլոգիաների գրագետ կիրառումը և իրական արտակարգ իրավիճակին առավելագույնս մոտեցված պայմաններում խնդիրներն արդյունավետորեն կատարելու կարողությունը։