Հայ փրկարարները յուրացրեցին որոնողափրկարարական աշխատանքներում ԱԹՍ-ների կիրառումը թեմաով դասընթացը

Արագածոտնի մարզում ավարտվեցին տարածքային փրկարարական ստորաբաժանումների աշխատակիցների համար ՌՀՄԱԿ հրահանգիչների կողմից կազմակերպված «Լեռնային և անտառային տարածքներում որոնողափրկարարական աշխատանքների իրականացում» ծրագրով ուսուցումը:
Դասընթացի շրջանակներում հատուկ ուշադրություն դարձվեց որոնողափրկարարական գործողությունների ժամանակ անօդաչու թռչող սարքերի կիրառմանը: Մասնակիցները յուրացրեցին տեղանքի օդային հետախուզության, դժվարհասանելի շրջաններում պայմանական տուժածների որոնման, ինչպես նաև փրկարարական խմբերի գործողությունների համակարգման համար ստացված տվյալները շտաբ փոխանցելու մեթոդները:
Դրանից զատ, փրկարարները կատարելագործեցին պարանային հանդերձանքով աշխատելու հմտությունները, ուսումնասիրեցին տեղագրության և կողմնորոշման հիմունքները, ռադիոկապի կազմակերպումը, ազդանշանների տրման եղանակներն և առաջին օգնության ցուցաբերման ալգորիթմները: Գործնական պարապմունքները ներառում էին բնական արգելքների վրայով անցումների տեղադրում, տուժածների տարհանում և փրկարարական առաջադրանքների կատարում բարդ լեռնային տեղանքի պայմաններում: