ՌՀՄԱԿ մասնագետները մեկնեցին Սևանա լիճ մեկօրյա ուսումնամարզական վարժանքի, որի ընթացքում ստուգեցին նաև ԱԻ արձագանքելու առաջադրանքների կատարման համար նախատեսված տեխնիկայի և սարքավորումների պատրաստվածությունը։

Միջոցառման շրջանակներում ծավալվեց կառավարման շարժական կետ, իրականացվեցին անօդաչու թռչող սարքերի ուսումնական թռիչքներ, ինչպես նաև փորձարկվեցին հիդրոցիկլերը և ջրային այլ սարքավորումներ։

Հատուկ ուշադրություն դարձվեց ջրային տարածքներում պատահարների արձագանքման ժամանակ Կենտրոնի ստորաբաժանումների միջև փոխգործակցության մշակմանը, ինչպես նաև ջրատարածքի օդային մոնիթորինգի համար ԱԹՍ-ների գործնական կիրառմանը։

Լողափնյա սեզոնի ամենաթեժ պահին նման ստուգումները թույլ են տալիս պահպանել տեխնիկան սարքին վիճակում և ապահովել ՌՀՄԱԿ մշտական պատրաստվածությունը ՀՀ ջրային տարածքներում արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար։