ՌՀՄԱԿ տեխնիկան Սևանա լճում մասնակցել է փրկարարական գործողությունների
19 Օգոստոսի 2025

Հայաստանի ՆԳՆ փրկարարները փրկել են Սևանա լճում խեղդվող ֆրանսիական ծագում ունեցող երիտասարդի: Փրկարար ծառայության տվյալներով ափից մոտ 700 մետր հեռավորության վրա ՝ ուժեղ ալիքի պատճառով երիտասարդը հիդրոցիկլից ընկել է ջուրն ու չի կարողացել բարձրանալ դրա վրա:
Փրկարարները մեր Կենտրոնի կողմից ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումներին շահագործման հանձնված «Կորվետ 500», մոտորանավակով, արագ ժամանել են դեպքի վայր և տուժածին դուրս բերել ջրից:
Հայ փրկարարները լճի ջրային տարածքը պարեկելու համար օգտագործում են “Կորվետ 500” փչովի նավակներ և մոտորանավակներ, շնչառական ապարատներ և ջրասուզակի կոստյումներ, տուժածների որոնման համար նախատեսված սարքեր և ռադիոկայաններ, ինչպես նաև ռուսական արտադրության այլ հատուկ սարքավորումներ: