ՌՀՄԱԿ աշխատակիցները մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքների
1 Սեպտեմբերի 2025

Օգոստոսի 31-ին ՌՀՄԱԿ օպերատիվ խումբը Հհ ՆԳՆ փրկարարական ծառայության խնդրանքով մասնակցեց Կոտայքի մարզի Արզական գյուղի հարակից սարալանջում բռնկված լանդշաֆտային հրդեհի մարման աշխատանքներին։
Կենտրոնի աշխատակիցները հայ փրկարարներին օգնեցին դժվարամատչելի տեղանքով կվադրացիկլերով ջուր տեղափոխելու և ԱԹՍ-ի միջոցով հրդեհի տարածման մասին տեղեկատվություն տրամադրելու հարցում։
Փրկարարների համակարգված աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է ժամը 22-ի սահմաններում։ Նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան։