Նոյեմբերի 26-ին Հայաստանի ՆԳՆ Փրկարարական ծառայության խնդրանքով, ՌՀՄԱԿ օպերատիվ խումբը իր աջակցությունն է ցուցաբերել Հանրապետության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին, Դիլիջան քաղաքի հարակից տարածքի լեռնա-անտառյին գոտում բռնկված լանդշաֆտային հրդեհների տեղայնացման և մարման աշխատանքներում։

ՀՀ ՆԳՆ նախարարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, ՌՀՄԱԿ խորհրդի համանախագահ Կ.Կ. Ցուցուլյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տ.Ա. Պետրոսյանի հետ խորհրդակցությունից և օպերատիվ իրավիճակը պարզաբանելուց հետո, ՌՀՄԱԿ մասնագետները կվադրոցիկլերի օգնությամ կազմակերպել են հրշեջների և հրշեջ տեխնիկական սարքավորումների հրդեհի տարբեր օջախներ տեղ հասցնելու աշխատանքներ, ինչպես նաև իրականացրել են տարածքի մոնիթորինգ և տեղանքի հետախուզություն։