ՌՀՄԱԿ մասնագետները Տավուշի մարզում իրականացրեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներին փոխանցված հատուկ տեխնիկայի և սարքավորումների պահպանման, շահագործման պայմանների և տեխնիկական վիճակի վերաբերյալ պլանային ստուգումներ: Աշխատանքային այցի շրջանակներում հանձնաժողովն այցելեց նաև Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության հավաքական կառավարման կենտրոն:

Ստուգման ընթացքում հանձնաժողովը ստուգեց վթարափրկարարական գործիքները, էլեկտրակայանները, գեներատորները, հրշեջ-տեխնիկական հանդերձանքը, կապի միջոցները և այլ սարքավորումներ։ Հանձնաժողովի կողմից արձանագրվեց, որ տեխնիկան պահվում է սարքին վիճակում, ժամանակին անցնում է տեխնիկական սպասարկում և առաջադրանքների կատարման ժամանակ ակտիվորեն օգտագործվում է ըստ նշանակության։

Փրկարար ծառայության ստորաբաժանումների ներկայացուցիչների հավաստմամբ, ռուսական տեխնիկան և սարքավորումները կանոնավոր կերպով կիրառվում են արտակարգ իրավիճակների վերացման և վթարափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ։ 2026 թվականին հայ փրկարարներն իրենց աշխատանքում ռուսական տեխնիկան և սարքավորումներն արդեն օգտագործել են ավելի քան 2500 անգամ: