«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնագետները անցան վերապատրաստում ՌՀՄԱԿ նոր ծրագրով

ՌՀՄԱԿ-ում ավարտվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնագետների վերապատրաստումը «Տարածքում նավթամթերքների վթարային արտահոսքերի վերացում» նոր որակավորման բարձրացման ծրագրով։
Ուսուցման ընթացքում ունկնդիրներն ուսումնասիրեցին նավթի և նավթամթերքների առանձնահատկությունները, էկոլոգիական և արդյունաբերական անվտանգության պահանջները, վթարային արտահոսքերի տեղայնացման ու վերացման ժամանակակից տեխնոլոգիաները, ինչպես նաև մասնագիտական սարքավորումների և անհատական պաշտպանության միջոցների կիրառումը:
Գործնական պարապմունքները նվիրված էին արտակարգ իրավիճակներում թափված հեղուկների վերացման աշխատանքների կազմակերպմանը,, արտակարգ իրավիճակի վերացման մասնակիցների փոխգործակցությանը և որոշումների ընդունմանը՝ իրականությանը առավել մոտ պայմաններում:
Հարավկովկասյան երկաթուղու մասնագետների վերապատրաստումը դարձավ ՌՀՄԱԿ նոր կրթական ծրագրի առաջին գործնական կիրառումը և տրանսպորտային ենթակառուցվածքների մասնագետների պատրաստման համակարգում դրա ներդրման կարևոր փուլը: