Կենտրոնն անցկացրեց հատուկ տեխնիկայի և սարքավորումների ստուգումներ

ՌՀՄԱԿ հանձնաժողովը Վայոց ձորի և Սյունիքի մարզերում անցկացրեց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումներին հանձնված հատուկ տեխնիկայի և սարքավորումների պահպանման և շահագործման պայմանների պլանային ստուգումներ:
Աշխատանքների ընթացքում Կենտրոնի մասնագետները ստուգեցին վթարափրկարարական գործիքների, էլեկտրակայանների ու գեներատորների, հրշեջ-տեխնիկական հանդերձանքի, կապի միջոցների, մասնագիտացված ավտոմեքենաների ու այլ սարքավորումների առկայությունը։ Ստուգայցը ցույց տվեց, որ տեխնիկան պահվում է սարքին վիճակում, ժամանակին անցնում է տեխնիկական սպասարկում և օգտագործվում է ըստ նշանակության։
Փրկարար ծառայության ներկայացուցիչները նշեցին, որ ռուսական տեխնիկան և սարքավորումները պարբերաբար կիրառվում են ըստ նշանակության առաջադրանքների կատարման, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների վերացման և վթարափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ։