ՌՀՄԱԿ-ը Հայաստանի փրկարարների ուսումնավարժության համար հատկացրեց սարքավորումներ
4 Մարտի 2026

Մեր կենտրոնը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության ոլորտում ցուցադրական տակիկական ուսումնավարժության համար ՀՀ ՆԳՆ Փրկարարական ծառայությանը հատկացրեց «իմիտացիոն ավտոմեքենա» վարժասարքը և ծուխ առաջացնող գեներատոր։
Միջոցառմանը մասնակցություն է ունեցել նաև Կենտրոնի մասնագիտական պատրաստության հրահանգիչը, ով ապահովել է տրամադրված սարքավորումների շահագործման վերահսկողությունը և վարժանքի մասնակիցներին տվել է խորհրդատվություն:
Նման միջոցառումները Ռուս-Հայկական արձագանքման կենտրոնի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության միջև կազմում են գործնական համագործակցության մաս և ուղղված են փրկարարական ստորաբաժանումների համատեղ պատրաստության զարգացմաը։