ՈՒսանող-փրկարարները անցան ուսուցանում ՌՀՄԱԿ ԲՎՀ-ում

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության կրթահամալիրի ուսանողներն այս տարվա փետրվար ամսվա ընթացքում ՌՀՄԱԿ բազմաֆունկցիոնալ վարժական համալիրում անցան ինքնապատրաստում «Փրկարարական աշխատանքներ ՃՏՊ-ների ժամանակ», «Փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում շնչառության համար ոչ պիտանի պայմաններում» և «Մեխանիկական, էլեկտրական գործիքների և սարքավորումների գործնական կիրառում» ծրագրերով: Ընդհանուր առմամբ ոսուցառում անցան 74 ուսանող։
Ծրագրերը ներառում էին տեսական դասընթացներ և գործնական հմտությունների զարգացում համալիրի ուսումնական հարթակներում: Սովորողները ուսումնասիրեցին ստորաբաժանումների գործողությունների ալգորիթմները, անվտանգության պահանջները, ՃՏՊ-ների հետևանքների վերացման և ծխապատ գոտում աշխատանքների ժամանակ փոխգործակցության կարգը: Այնուհետև նրանք ամրացրեցին ստացված գիտելիքները գործնականում՝ մշակեցին տուժածին արգելափակումից դուրս բերելու գործողությունները, սովորեցին օգտագործել տարբեր գործիքներ, ինչպես նաև կատարեցին տարբեր առաջադրանքներ շնչառության անհատական պաշտպանության միջոցներով։
Նման վերապատրաստումը կարևոր է ապագա փրկարարների մասնագիտական կարողությունների զարգացման համար։ Աշխատանքը ՌՀՄԱԿ բազմաֆունկցիոնալ վարժական համալիրում թույլ է տալիս ուսումնական գործընթացը արտակարգ իրավիճակներում առավել մոտեցնել իրական պայմաններին, բարձրացնել օպերատիվ գործողությունների պատրաստվածության մակարդակը և նվազեցնել ռիսկերը ծառայողական առաջադրանքները կատարելիս։