ՌՀՄԱԿ -ում անցկացվեց «Խոշոր հրդեհների ժամանակ օպերատիվ շտաբի ծավալում» թեմայով վերապատրաստման դասընթաց

Մեր կենտրոնում ավարտվեցին ՀՀ ՆԳՆ ՓԾ հրշեջ ջոկատների և փրկարարական վարչությունների ղեկավար կազմի համար նախատեսված «Խոշոր հրդեհների ժամանակ օպերատիվ շտաբի ծավալում, ներառյալ բարդ հրդեհների մարման ժամանակ կիրառվող նորարարական մեթոդներ և լուծումներ» թեմայով վերապատրաստման դասընթացները: Դասընթացին մասնակցեցին տասներկու մասնագետներ։
Պարապմունքների ընթացքում քննարկվեցին օպերատիվ շտաբի աշխատանքների կազմակերպման, ուժերի և միջոցների հաշվարկների, կայուն կառավարման ապահովման և միջգերատեսչական փոխգործակցության հարցեր:
Հատուկ ուշադրություն դարձվեց խոշոր և բարդ հրդեհների մարման ժամանակ կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին և գործնական լուծումներին: Կառավարման օղակի իրավասությունների բարձրացումն ուղղակիորեն ազդում է կայացված որոշումների օպերատիվության, մարման արդյունավետության և անձնակազմի անվտանգության վրա: