ՌՀՄԱԿ-ը անցկացրեց բաց դռների օր

ՌՀՄԱԿ-ում տեղի ունեցավ Բաց դռների օր, նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան: Միջոցառման հյուրերն էին՝ Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցներ և նրանց երեխաները, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, պատանի բանակայինները և «Սահմանապահների պատանի ընկերներ» շարժման սաները:
Երեխաների համար կազմակերպվեցին հրդեհային անվտանգության վարպետության դասեր կրակմարիչների կիրառությամբ աշխատելու գործնական պարապմունքներով, մագլցապատով բարձրանալու վարժություններ, վայրէջք պարանային ուղով, ինչպես նաև ծանութություն ձնահյուսային սարքավորումների հետ:
Հատուկ ուշադրություն առաջացրեց ուսումնական ավտոմեքենան, որը օգտագործվում է ՃՏՊ-ների ժամանակ փրկարարական դասընթացներում վերապատրաստման համար։ Երեխաները հաճույքով էին հետազոտում ավտոմեքենան ներսից, նստում ղեկին, բացում էին դռները և չհեռացան ավտոմեքեմայից ամբողջ միջոցառման ժամանակ։
Միջոցառման մասին տեղեկատվությունը ակտիվ ցուցադրությամբ ուղիղ եթերով ներկայացվեց ԱՊՀ երկրների ՃԻԿԿ գերատեսչությունների ներկայացուցիչների ամենշաբաթյա տեսակապով խորհրդակցության ժամանակ, որտեղ պատանի հյուրերը շնորհավորեցին փրկարարներին գալիք տոնի կապակցությամբ։