ՌՀՄԱԿ-ը «Ռոսսոտրուդնիչեստվո» ծրագրերի մասնակիցների համար անցկացրեց վարպետության դաս

ՌՀՄԱԿ բազայում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի «Ողջույն, Ռուսաստան» և «Նոր սերունդ» առաջատար ծրագրերի մասնակիցների համար տեղի ունեցավ վարպետության դաս ։ Հանդիպման սկզբում ՌՀՄԱԿ աշխատակիցները պատանիներին պատմեցին Կենտրոնի գործունեության, նրա պատմության և ընթացիկ խնդիրների մասին, ինչպես նաև ցուցադրեցին փրկարարների պատրաստման համար կիրառվող սարքավորումներն ու գործիքները։
Գործնական մասն անցկացվեց ՌՀՄԱԿ ուսումնամարզական համալիրում։ Մասնակիցներն ծանոթացան կենցաղային հրդեհների առաջացման պատճառներին, կրակմարիչի օգնությամբ ինքնուրուն մարեցին ուսումնական կրակը, ինչպես նաև ծանոթացան բարձրություններում պատրաստության վարժանքի տարրերին։
Բացի այդ, նրանք սեղմված օդով շնչառական ապարատներով անցան ուսումնական լաբիրինթոսը և սիմուլյատորի վրա փորձարկեցին ԱԹՍ-ների կառավարման հմտությունները։ Յուրաքանչյուր ուսումնական կետում խմբի հետ աշխատում էին ՌՀՄԱԿ հրահանգիչները, որոնք օգնում էին կատարել առաջադրանքները և պատասխանում էին մասնակիցների հարցերին։ Ծրագրի ավարտին բոլոր ցանկացողների համար բազայի տարածքում կազմակերպվեց փոքրիկ ուղևորություն կվադրոցիկլներով։