Երևանի դպրոցականները հյուրընկալվեցին Կենտրոնում

Հոկտեմբերի 2-ին Երևանի թիվ 21 դպրոցի աշակերտներն այցելեցին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն: Կենտրոնի աշխատակիցները կազմակերպել էին բաց դռների օր, ցուցադրելով փրկարարական սարքավորումներ ու տեխնիկա:
Երեխաները տեղեկացան կենցաղային հրդեհների առաջացման պատճառների և դրանց բռնկման դեպքում անհրաժեշտ գործողությունների մասին, որից հետո ցանկացողները փորձեցին կրակմարիչով ու հրշեջ փողրակով մարել կրակը: Իսկական արկած էր հատուկ ծխախցիկի լաբիրինթոսի հաղթահարումը: Ժայռամագլցման պատին նրանք փորձեցին իրենց ուժերը բարձրության հաղթահարման գործում և ալպինիստական հանդերձանքի օգնությամբ վերին հարկից իջան ցած: Հյուրերը ծանոթացան նաև փրկարարական ԱԹՍ-ների կիրառմանը և վարժվեցին սիմուլյատով ղեկավարել թռիչքները:
Ծրագրի ավարտին հրահանգիչները կազմակերպեցին զբոսանք կվադրոցիկլերով: