ՌՀՄԱԿ-ում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի պաշտպանության և հրդեհային անվտանգության ինժեներների համար անցկացվեց առաջին օգնության ցուցաբերման վարպետության դաս: Դասընթացը վարում էին Կենտրոնի հրահանգիչները:

Դասընթացի ընթացքում մշակվեցին դեսմուրգիայի (բժշկության ճյուղ, որն ուսումնասիրում է տարբեր տեսակի վիրակապեր և դրանց կիրառման եղանակները), անշարժացման, արյունահոսության դադարեցման հմտություններ, ինչպես նաև գործողություններ ուշագնացության և գիտակցության կորստի դեպքում։ Պրակտիկան ներառում էր բարդ իրավիճակների մոդելավորում սահմանափակ տարածքներում և օգնության ցուցաբերում վթարված տրանսպորտում։ Նման դասընթացները բարձրացնում են անձնակազմի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում գործելու և նպաստում են արտադրական ռիսկերի նվազեցմանը:

Վերապատրաստման շրջանակներում մասնակիցները ծանոթացան ՌԴ ԱԻՆ-ի 35-ամյակին նվիրված ցուցահանդեսին և ՌՀՄԱԿ գործունեությանը։ Վարպետության դասի ավարտից հետո տեղի ունեցավ հանդիսավոր պարգևատրման արարողություն: