ՌՀՄԱԿ-ը փոխանցել է ՌԴ ԱԻՆ տպագիր հրատարակությունները Երևանում գտնվող ռուսական տանը

ՌՀՄԱԿ -ն Երևանում գիտության և մշակույթի Ռուսական կենտրոնին (Ռուսական տուն) է փոխանցել Ռուսաստանի ԱԻՆ պրոֆիլային տպագիր հրատարակությունների ընտրանին, այդ թվում՝ «Քաղաքացիական պաշտպանություն», «Հրշեջ գործ», «Կենսագործունեության անվտանգության հիմունքներ» ամսագրերը, ինչպես նաև «Ռուսաստանի ԱԻՆ Փրկարար” թերթի թարմ համարներ:
Փոխանցված հրատարակությունները իրենց տեղ են գտել Ռուսական տան գրադարանային ֆոնդում և կունենան ազատ հասանելիություն ընթերցողների համար: Հարթակի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու նյութերի տարածմանը երիտասարդական լսարանների շրջանակներում: Հրատարակությունները գրադարան կհասցվեն ամենամսյա հաճախականությամբ։
Նախաձեռնությունն իրականացվել է երիտասարդ սերնդի շրջանում կենսագործունեության անվտանգության մշակույթի զարգացման, ինչպես նաև փրկարարի մասնագիտության հանրայնացնելու, Կենտրոնի գործունեության շրջանակներում: Մասնագիտացված գրականության ազատ հասանելիությունը թույլ կտա բարձրացնել տեղեկացվածության մակարդակը անվտանգության հարցերի շրջանում և առօրյա կյանքում ռիսկերի հանդեպ ձեւավորելու ավելի գիտակցական վերաբերմունք։