ՌՀՄԱԿ-ը դասընթաց անցկացրեց Հայկական Կարմիր Խաչ ընկերության աշխատակիցների համար

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցը հակահրդեհային անվտանգության թեմայով դասընթաց անցկացրեց Հայկական Կարմիր Խաչ ընկերության աշխատակիցների համար։ Պարապմունքների ընթացքում մասնակիցները ծանոթացան հակահրդեհային անվտանգության ապահովման տեսական հիմունքներին և հրդեհի առաջացման դեպքում գործողությունների հիմնական սկզբունքներին։
Գործնական պարապմունքների անցկացումը նախատեսված է սեպտեմբերին, ՌՀՄԱԿ բազայում, որտեղ մասնակիցները կկարողանան ամրապնդել ստացված գիտելիքները և կիրառել գործնական հմտությունները։
ՌՀՄԱԿ-ը բաց է Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցության համար և պատրաստ է անցկացնել նմանատիպ ուսուցողական միջոցառումներ, հաշվի առնելով նրանց գործունեության առանձնահատկություններն ու հակահրդեհային անվտանգության ոլորտում առկա կարիքները։