ՌՀՄԱԿ-ն Երևանում գտնվող գիտության և մշակույթի Ռուսական կենտրոնին (Ռուսական տուն) փոխանցեց ՌԴ ԱԻՆ մասնագիտացված տպագիր հրատարակությունների հավաքածու, որտեղ ներառված էին «Քաղաքացիական պաշտպանություն», «Հրշեջ գործ», «Կենսագործունեության անվտանգության հիմունքներ» ամսագրերը, ինչպես նաև «ՌԴ ԱԻՆ Փրկարար» թերթի վերջին համարները։

Փոխանցված նյութերը համալրեցին «Ռուսական տան» գրադարանային ֆոնդը և հասանելի են ընթերցողների համար։ «Ռուսական տան» ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նաև աջակցել երիտասարդության շրջանում այս հրատարակությունների տարածմանը։

Գրականության փոխանցումը ՌՀՄԱԿ գործունեության մի մասն է, որն ուղղված է աճող սերնդի շրջանում կենսագործունեության անվտանգության մշակույթի զարգացմանը և փրկարարի մասնագիտության հանրայնացմանը։ Մասնագիտական նյութերի հասանելիությունը նպաստում է անվտանգության ոլորտում երիտասարդների իրազեկվածության բարձրացմանը և առօրյա կյանքում հնարավոր ռիսկերի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։