ՌՀՄԱԿ-ը բժիշկ ուսանողներին ներգրավել է վարպետության դասի անցկացման պրոցեսում:

Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի ուսանողները մասնակցել են «ՀԿԵ» (Հարավկովկասյան երկաթուղի) աշխատակիցների համար անցկացված վարպետության դասին։ Աշխատելով մեր Կենտրոնի հրահանգիչների հետ համատեղ, նրանք ոչ միայն վարժեցրել են իրենց հմտությունները, այլև ներգրավվել են ուսուցման գործընթացում․ օգնել են մասնակիցներին, բացատրել գործողությունների ալգորիթմներն ու արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները։
Այս ձևաչափը նրանց թույլ է տվել հանդես գալու, որպես մասնագիտական գիտելիքների ուղղորդողներ և ուսումնական գործընթացից դուրս ստանալ գործնական փորձ, ձևավորելով մտածելակերպ, պատասխանատվություն և արտակարգ իրավիճակներին առավել մոտ պայմաններում աշխատելու հնարավորություն։
«ՌՀՄԿԿ-ի համար սա Հայաստանի բժշկական հաստատությունների հետ գիտական գործունեության և համագործակցության զարգացմանն ուղղված համակարգված աշխատանքի միայն մի մասն է։ Ուսանողների ներգրավումը պրակտիկայում ավելի է կատարելագործում նրանց պատրաստվածությունը և ուսուցումն անմիջականորեն կապում իրական մասնագիտական միջավայրի հետ»։