ՌՀՄԱԿ ներկայացուցիչները մասնակցեցին «Համալիր անվտանգություն – 2026»-ի շրջանակներում անցկացվող համաժողովներին

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի (ՌՀՄԱԿ) պատվիրակության անդամները մասնակցեցին Կազան քաղաքում անցկացվող «Համալիր անվտանգություն – 2026» միջազգային սրահի շրջանակներում կայացած համաժողովների աշխատանքներին: ՌՀՄԱԿ համատնօրեն Ա.Ե. Բուտիրսկին համաժողովում հանդես եկավ «Վտանգավոր բնական երևույթների և արտակարգ իրավիճակների մոնիթորինգ, մոդելավորում և կանխատեսում» ողջույնի խոսքով:
Բացի այդ, Կենտրոնի ներկայացուցիչները ելույթ ունեցան «Հրշեջների և փրկարարների պատրաստման համակարգի տրանսֆորմացիան ՔՊՄԿ երկրներում. նորարարությունների և առաջատար փորձի ներդրում» միջազգային կլոր սեղանի ընթացքում: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ՌՀՄԱԿ կրթական գործունեության զարգացման հիմնական ուղղությունները, ներառյալ ուսումնական ենթակառուցվածքների կատարելագործումը, ուսուցման թվային ձևաչափերի ներդրումը և հրշեջների ու փրկարարների պատրաստման նոր ծրագրերի մշակումը: Հատուկ ուշադրություն դարձվեց կրթական գործընթացի թվայնացմանը, 2026 թվականի մայիսին ՌՀՄԱԿ առցանց պորտալի գործարկմանը և «Բարձրության վրա աշխատանքի հիմունքները» նոր դասընթացին, որը Կենտրոնի մասնագետները պատրաստել են ՔՊՄԿ Առցանց ակադեմիայի համար:
«Արդյունաբերական անվտանգություն և աշխատանքի պաշտպանություն» միջազգային գիտագործնական համաժողովում ներկայացվել է նաև «Օբյեկտային հրշեջ-փրկարարական կազմավորումների պատրաստման առանձնահատկությունները Ռուսաստանի և արտասահմանյան երկրների օրինակով» զեկույցը: Ներկայացված մոտեցումները հետաքրքրություն են առաջացրել համաժողովի մասնակիցների շրջանում և դարձել մասնագիտական քննարկման առարկա: ՌՀՄԱԿ ներկայացուցիչները մասնակցել են նաև «Հրդեհային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության ոլորտում չափումների միասնականության և չափագիտական վերահսկողության ապահովման արդի խնդիրները» կլոր սեղանի աշխատանքներին: