ՌՀՄԱԿ բազայում Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի ուսանողների համար անցկացվեց տարբեր բնույթի ԱԻ-ում բժշկական օգնություն ցուցաբերելու թեմայով գործնական պարապմունքներ։ Կենտրոնի ուսումնական վարժարանում կատարելագործվեցին ուսանողներիի հմտությունները մաքսիմում իրականությանը մոտեցրաց պայմաններում:

Դասընթացների ընթացքում ուսանողները մշակեցին ցուցաբերել առաջին բուժօգնություն փակ տարածքներում և սահմանափակ տեսանելիության պայմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ և տարբեր աստիճանի վնասվածքների դեպքում, ինչպես նաև իրականացնել ռեանիմացիոն միջոցառումներ։ Հատուկ ուշադրություն դարձվեց ժամանակի սղության և անբարենպաստ միջավայրում կատարվող աշխատանքներին։

Նման պարապմունքների անցկացումը թույլ է տալիս պատրաստել ապագա մասնագետներին շտապ օգնության և արտակարգ ծառայությունների թիմերի կազմում աշխատելու համար։