ՌՀՄԱԿ-ում ավարտվեց առաջին բուժօգնության ցուցաբերում թեմայով ուսուցումը

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի բազայում ավարտվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման պայմաններում առաջադրանքների կատարման ժամանակ, առաջին օգնության ցուցաբերում» թեմայով որակավորման բարձրացման ծրագիրը:
Դասընթացները անցկացրին Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ՊՀԾ Սիբիրյան հրշեջ-փրկարարական ակադեմիայի դասախոսները: Ծրագրի մասնակիցներն էին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության բուժկանխարգելման և անհետաձգելի բժշկական օգնության բաժինների ծառայողները:
Դասընթացի շրջանակներում ունկնդիրները մշակեցին կյանքին սպառնացող ամենատարածված վիճակներում արձագանքելու հստակ ընթացակարգեր: Հատուկ ուշադրություն դարձվեց հրազենային վերքերի և վնասվածքների, ցրտահարության, թունավորման և այլ կրիտիկական վիճակներում առաջին բուժօգնության ցուցաբերելու, ինչպես նաև տուժածների տարհանման նախապատրաստման աշխատանքներին: