ՌՀՄԱԿ հրահանգիչները հայ փրկարարներին վերապատրաստեցին ձնահյուսային վտանգավոր միջավայրում աշխատանքների հմտություններին

ՌՀՄԱԿ հրահանգիչները ավարտեցին «Ձնահյուսքի ժամանակ ՈՓԱ իրականացման անվտանգության հիմունքները» ծրագրով նախատեսված վարժանքը։ ՈՒսուցում անցան ՀՀ ՆԳՆ Փրկարարական ծառայության Արագածոտնի մարզի 8 աշխատակիցներ։
Ծրագիրը համատեղում էր տեսական և ինտենսիվ փորձառություն, ձնահյուսքի պայմանների գնահատում, անվտանգ երթուղիների ընտրություն, սարալանջերում ընթացքի կազմակերպում, որոնողա-փրկարարական ալգորիթմներ և մասնագիտացված սարքավորումների օգտագործում։ Առանձին մաս էր հատկացված ըստ ITLS արձանագրության առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև հիպոթերմիայի(սառեցում) և վերակենդանացման գործողություններին։
Դաշտային պայմաններում փրկարարները մշակել են տուժածների որոնմանը միտված գործողություններ, օգտագործելով թվային և անալոգային ձնահյուսքի սենսորներ և զոնդեր, ինչպես նաև համագործակցել են վթարային խմբի հետ։ Լեռնային Հայաստանի համար նման հմտությունների կատարալեգործումը կարևոր են և ուղղակիորեն ազդում են մարդկանց առավել արագ և արդյունավետ փրկելու գործղություններում։