ՌՀՄԱԿ համատնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին, Ռուսաստանի ԱԻՆ հետ սելեկտորային խորհրդակցության ժամանակ հանդես եկավ Կենտրոնի 2025 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցով: Իր խոսքում նա նշեց, ՌՀՄԱԿ ներդրումը Հայաստանի և Անդրկովկասյան տարածաշրջանի քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացման գործում, մասնագետների պատրաստման արդյունքները, ինչպես նաև ԱԻ վերացման գործում փոխանցված տեխնիկայի և սարքավորումների կիրառման արդյունավետությունը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին նաև Ռուս-Սերբական հումանիտար կենտրոնի աշխատանքների արդյունքները, որի փորձն ու զարգացումները հանդիսանում են Ռուսաստանի ԱԻՆ միջազգային փոխգործակցության կարևոր տարր:

«Տարիների ընթացքում այս Կենտրոնները հաջողությամբ ինտեգրվել են Սերբիայի և Հայաստանի արտակարգ իրավիճակների ծառայություններին, զգալի ներդրում ունենալով Բալկանյան և Անդրկովկասյան տարածաշրջանների անվտանգության գործում: Վստահ եմ, որ նրանք այսուհետ ևս կշարունակեն մասնագիտորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները և կպահպանեն իրենց կարգավիճակը, որպես տարածաշրջանների արդյունավետ անվտանգության կառույցներ», — իր խոսքում ընդգծեց Ռուսաստանի ԱԻՆ փոխնախարար Ռոման Կուրինինը:

ՌՀՄԱԿ-ը 2025 թվականի ընթացքում օգնություն է ցուցաբերել 1 623 քաղաքացու և վերապատրաստել՝ ավելի քան 2 000 մասնագետ ։ Կենտրոնը իր մշակված ծրագրերով վերապատրաստել է ավելի քան 600 մարդ։ 2025 թվականի մայիսին ՌՀՄԱԿ-ը և ՌՍՄԿ -ն ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որով հիմք դնեցին հետագա համատեղ զարգացման գործընթացին: