ՌՀՄԱԿ-ը մասնակցել է հայ փրկարարների INSARAG-ի որակավորմանը նախապատրաստման աշխատանքներին

2028 թվականին նախատեսվող վերաորակավորմանն ընդառաջ ՌՀՄԱԿ մասնագետները նախապատրաստություն են անցկացրել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության որոնողափրկարարական ջոկատի փրկարարների և բժշկական անձնակազմի հետ, համաձայն արտակարգ իրավիճակներում միջազգային արձագանքման հարցերով INSARAG-ի մեթոդաբանության։
Ավելի վաղ հայ փրկարարներն արդեն անցել էին միջազգային որակավորում, արտերկրներում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։
ՌՀՄԱԿ բազայում փրկարարներն անցել են հատուկ պատրաստություն, փլատակներում և փլուզված շենքերում փրկարարական աշխատանքների իրականացման ուղղությամբ, իսկ բժշիկ մասնագետները՝ առանձնահատուկ բարդ պայմաններում, այդ թվում փակ տարածություններում օգնության ցուցաբերման դասընթաց։
Օգոստոսի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արտասահմանյան մասնագետներն իրականացրել են ջոկատի միջազգային արձագանքման պատրաստվածության ստուգում։ Գյումրիի ուսումնական վարժարանում օգոստոսի 12-ին տեղի ունեցած գործնական մասի որակավորման համար ՌՀՄԱԿ-ը տրամադրել է հատուկ տեխնիկա։