ՔՊՄԿ երկրների փրկարարները վերապատրաստման համար ժամանեցին ՌՀՄԱԿ

Քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակները Ալժիրից, Հայաստանից, Հորդանանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Քուվեյթից, Սերբիայից և Սիրիայից ժամանեցին Կենտրոնի բազա ՝ «Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացումը փլավածքներում, քանդված շենքերում և շինություններում» վարժական ծրագրին մասնակցելու համար:
Երկու շաբաթվա ընթացքում Կենտրոնի հրահանգիչների ղեկավարությամբ 12 փրկարարներ կանցնեն մեկ տեսական և երկու մեծ գործնական մասերով դասընթացներ: Առաջին մասը նվիրված է մասնագիտացված հիդրավլիկ, օդաճնշման և հիդրոդինամիկ գործիքների օգնությամբ բնական և տեխնածին փլվածքների վերացման աշխատանքներին։
Երկրորդ մասում ունկնդիրները կծանոթանան հանպատրաստի միջոցների և լեռնագնացության սարքավորումների օգնությամբ մեծածավալ բեռների տեղափոխման սկզբունքներին և մեթոդներին ՝ պահպանելով անվտանգության անհրաժեշտ միջոցները: Այս մասը ներառում է նաև ամբարձիչների տեղադրման դասընթացներ:
Ծրագրի ավարտին արտասահմանցի փրկարարները պետք է անցնեն տեսական թեստավորում և հանձնեն գիշերային գործնական քննություն ՌՀՄԱԿ բազմաֆունկցիոնալ կոմպլեքսի մարզահարթակում։