ՌՀՄԱԿ-ում ավարտվեց է ՔՊՄԿ երկրների պատվիրակների ուսուցումը

ՌՀՄԱԿ-ում ավարտվեց «Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացումը փլուզումներում, քանդված շենքերում և շինություններում» վարժական ծրագիրը, որտեղ իրենց մասնակցությունն ունեցան քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակներ՝ Ալժիրից, Հայաստանից, Քուվեյթից, Հորդանանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից և Սիրիայից:
Երկու շաբաթվա ընթացքում 12 փրկարար, Կենտրոնի հրահանգիչների ղեկավարությամբ անցան մեկ տեսական և երկու մեծ գործնական մասով պարապմունքներ, որոնք վերաբերվում էին մասնագիտական հիդրավլիկ, օդաճնշման և հիդրոդինամիկ գործիքներին և լեռնագնացության սարքավորումների միջոցով մեծածավալ բեռների տեղափոխմանը:
Դասընթացի ընթացքում ՌՀՄԱԿ հրահանգիչները մեծ ուշադրություն դարձրին տարբեր երկրների փրկարարների միջև փոխգործակցության մակարդակի բարձրացման և մասնագիտական կապերի ամրապնդման հարցերին, հնարավորություն տալով նրանց կիսվել սեփական փորձով և գիտելիքներով:
Ծրագրի յուրաքանչյուր մասի ավարտին փրկարարները օրվա մութ ժամերին հանձնեցին գործնական քննություններ ։ Արդյունքում նրանց հանձնվեցին ծրագրի հաջող անցնելու մասին անվանական հավաստագրեր։