Հայաստանի ՆԳՆ փրկարարներն անցան որակավորման բարձրացման դասընթացներ ՌՀՄԱԿ-ում

Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության 12 ծառայողներ, որոնք ներկայացնում էին հանրապետության տարբեր մարզեր, ՌՀՄԱԿ-ում անցան որակավորման բարձրացման դասընթացներ «Որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպումը և կառավարումը շենքերի և շինությունների փլուզման դեպքում» ծրագրով: Դասընթացները անցենկացրել Ռուսաստանի ԱԻՆ ՊՀԾ ծառայության Սիբիրի հրշեջ-փրկարարական ակադեմիայի դասախոսները:
Հնգօրյա տեսական և գործնական պարապմունքների ընթացքում փրկարարները ծանոթացան INSARAG համակարգի մեթոդաբանությամբ միջազգային մակարդակով ԱԻ կառավարման աշխատանքների կազմակերպման սկզբունքներին, ինչպես նաև փրկարարական գործողությունների իրականացման առանձնահատկություններին: Ձեռք բերված գիտելիքները կօգնեն բարձրացնել հայ փրկարարների աշխատանքի արդյունավետությունը տարբեր տարերային և տեխնածին աղետների պայմաններում որոնողա-փրկարարական գործողությունների ժամանակ: