ՌՀՄԱԿ հրահանգիչները Երևանի Ռուսաստսնի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համագործակցության զարգացման շրջանակներում անցկացրին բաց դաս Սևան քաղաքի թիվ 6 դպրոցի կրտսեր և միջին դասարանների աշակերտների համար:

Երեխաները միջոցառմանը ունեցան շատ ակտիվ մասնակցություն։ նրանք սովորեցին հրդեհային անվտանգության կանոնները, իմացան կենցաղային հրդեհների պատճառների մասին, մարեցին կրակը կրակմարիչներով և հասկացան, թե ինչու չի կարելի թավայի մեջ այրվող յուղը մարել ջրով:

Այնուհետև երեխաները ծանոթացան անօդաչու թռչող սարքերի աշխատանքին, իմացան, թե ինչպես են փրկարարներն իրենց աշխատանքում օգտագործում անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև փորձեցին համակարգչային նմանակիչի միջոցով կառավարել ԱԹՍ-ները: