Հայաստանի փրկարարների խումբն անցան ԱԹՍ-ի կառավարման հիմունքները թեմայով դասընթացներ

Սեպտեմբերի 22-26-ը Կենտրոնում անցկացվեց «ԱԹՍ-ների թռիչքների կառավարման հիմունքները. Բազային դասընթաց» թեմայով վերապատրաստման դասընթացներ: Դասընթացներին մասնակցում էին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հինգ աշխատակիցներ:
Ծրագրի տեսական մասի ընթացքում փրկարարները ծանոթացան անվտանգության կանոններին, անօդաչու թռչող սարքերի միջոցով լուծվող խնդիրներին, ինչպես նաև դրանց տեխնիկական կառուցվածքին, ծրագրային ապահովման և կառավարման սկզբունքներին։
Գործնական պարապմունքները ներառում էին ԱԹՍ-ների կառավարման սկզբնական հմտություննեըի տիրապետումը, որը կատարվում էր մեր Կենտրոնի նորացված ԱԹՍ-ների միջոցով:
Ստացված գիտելիքները կօգնեն բարելավել փրկարարների աշխատանքների արդյունավետությունը որոնողական-փրկարարական գործողություններում, ինչպես նաև բնական և տեխնածին աղետների ժամանակ։