Հայաստանի ՆԳՆ փրկարարական խումբը մեր Կենտրոնում ավարտեց «Աշխատանքներ բարձրության վրա լեռնագնացության հանդերձանքի կիրառմամբ. Բազային մակարդակ» ծրագրով վերապատրաստումը։

Դասընթացի ընթացքում կուրսանտները ծանոթացան լեռնագնացության տարբեր սարքավորումների կիրառման հետ, որոնք օգտագործվում են լեռներում և բարձրահարկ շինություններում, սովորեցին նաև պարանային հանգույցների հիմնական ձևերը, որոնք անհրաժեշտ են պարանով աշխատելու համար:

Բացի այդ, նրանք վարժվեցին կազմակերպել անցումներ, ուղեկցողի օգնությամբ բարձրացնել և իջեցնել տուժողին, ինչպես նաև սովորեցին ճախարակային համակարգերի շահագործման սկզբունքները։

ՌՀՄԱԿ-ը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ: