ՌՀՄԱԿ-ում ավարտվեց «Հրդեհաշիջման մարտավարություն» թեմայով ուսումնական ծրագիրը, որտեղ իրենց մասնակցությունն ունեցան Երևան քաղաքի կայազորի հրշեջները: Պարապմունքներն անցկացվեցին մեր Կենտրոնի պինդ վառելիքային կրակային նմանակիչի վրա։

Դասընթացին մասնակցեցին ընդհանուր չորս հրշեջ թիմ։ Դասընթացները ներառում էին ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասեր, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացան հրդեհների զարգացման պրոցեսին և գազափոխանակությանը, հրշեջների պարտականություններին, ինչպես նաև կատարեցին բարձր ջերմաստիճանի պայմաններում փակ տարածքներում հրդեհների մարման աշխատանքներ։

ՌՀՄԱԿ-ը համագործակցության է հրավիրում Հայաստանի և այլ երկրների կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են ԱԻ կանխարգելման և վերացման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական պատրաստվածությամբ: