Հոկտեմբերի սկզբին մեր Կենտրոնի ղեկավարությունը մասնակցեց քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության 8-րդ գիտա-կրթական կոմիտեի նիստին, ինչպես նաև էլեկտրոմոբիլների հետ արտակարգ ծառայությունների աշխատանքի խնդիրներին նվիրված գիտագործնական կոնֆերանսին:

Գործարար ծրագրի ընթացքում բանակցություններ անցկացվեցին Ալժիրի, Բելառուսի, Եգիպտոսի, Հորդանանի, Ղրղզստանի և Ղազախստանի ներկայացուցիչների հետ:

Պատվիրակության աշխատանքի արդյունքում իրականացվեցին մի շարք կրթական նախաձեռնություններ, որոնք ընդգրկվեցին Կոմիտեի որոշման մեջ և ուղղված են մեր դասընթացներին նոր երկրների ներգրավմանը, Բացի այդ, մի շարք առաջարկներ ներառվեցին ՄՔՊԿ 2026 թվականի ուսումնական պլանում:

Կրթական գործունեության աշխարհագրության ընդլայնումը մեր կենտրոնի զարգացման առաջնահերթ խնդիրներից է, և մենք միշտ պատրաստ ենք նոր համագործակցության: