Արտագնա դասընթաց

ՌՀՄԱԿ հրահանգիչները ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության մասնագետների համար, Դիլիջան քաղաքում անցկացրեցին արտագնա դասընթացներ՝ «Վթարափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում» թեմայով:
Պարապմունքների ընթացքում փրկարարները ուսումնասիրեցին վթարված տրանսպորտային միջոցներից հիդրավլիկ և օդամղիչ գործիքների կիրառմամբ տուժածներին դուրս բերելու և նրանց առաջին օգնություն ցուցաբերելու մեթոդները:
Հատուկ ուշադրություն դարձվեց էլեկտրական մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ների վթարա-փրկարարական հետևանքների վերացման կազմակերպչական աշխատանքներին, հաշվի առնելով դրանց նախագծային առանձնահատկությունները և էներգաբլոկների անջատման ալգորիթմները:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան վկայականներ, դասընթացը հաջողությամբ ավարտելու վերաբերյալ։