ՌՀՄԱԿ-ը և Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջը պայմանավորվեցին համագործակցության մասին
15 Հոկտեմբերի 2025

ՌՀՄԱԿ-ը և Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջը ստորագրեցին համաձայնագիր համագործակցության մասին։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրեցին ՌՀՄԱԿ փոխտնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին և քոլեջի տնօրեն Վահե Բաբայանը։
Կողմերը պայմանավորվեցին համատեղ աշխատանքով ԱԻ-ում առաջին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտ փորձ ունեցող բժիշկ-ուսանողների վերապատրաստման և որակավորման բարձրացման համար արդյունավետ համակարգ ստեղծելու մասին։
Փաստաթուղթը, ի թիվս այլ բաների նախատեսում է կրթական ծրագրերի համատեղ մշակում, ինչպես նաև ԱԻ կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտի մասնագետների ներգրավմամբ դասընթացների, սեմինարների և աշխատանքային հանդիպումների անցկացում: