ՀՀ Արագածոտնի մարզում ավարտվեց մեր Կենտրոնի կողմից մշակված «Որոնող-փրկարարական աշխատանքներ լեռնային և անտառային տեղանքներում» նոր պարապմունքների ծրագիրը ։ Ուսուցմանը մասնակցեցին մարզային վարչության 12 փրկարարներ։

Ծրագիրը իր մեջ ընդգրկում էր տեսական և գործնական մասեր որոնց ընթացքում փրկարարները ձեռք բերեցին լեռներում տուժածին վնասվածքների առկայության համար զննելու զննելու, առաջին օգնություն ցուցաբերելու և առանց հատուկ սարքավորումների օգտագործմամբ տուժածին անհարթ տեղանքով տեղափոխելու հմտություններ։

Մարզումները ծրագրի ընթացքի մասին զեկույցը ինչպես նաև փրկարարների համագործակցությունը ԱԹՍ օպերատորների և ՌՀՄԱԿ օպերատիվ խմբի հետ կվադրոցիկլներով ուղիղ ցուցադրմամբ ներկայացվել է ամենշաբաթյա սելեկտորային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում են ԱՊՀ մասնակից երկրների արտակարգ գերատեսչությունների ՃԿԿ ներկայացուցիչներ: