ՌՀՄԱԿ-ը Գյումրիում ուսանողների համար անցկացրեց վարպետության դաս

ՌՀՄԱԿ հրահանգիչները Երևանի գիտության և մշակույթի Ռուսական կենտրոնի հետ շարունակական համագործակցության շրջանակներում, անցկացրին բաց դաս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների համար։
Գործնական սեմինարը բաղկացած էր երեք հիմնական բաժիններից։ Սկզբում ուսանողներին պատմեցին այն մասին, թե ինչպես ճիշտ դուրս գալ այրվող շենքից։ Այնուհետև համալսարանի առաջին հարկում պայմանական ծխածածկույթի պայմաններոււմ կատարվեց տարահանման ուսումնական վարժանք։
Ապա ուսանողները ծանոթացան հրդեհային անվտանգության կանոններին և կենցաղային հրդեհների առաջացման հիմնական պատճառներին, սովորեցին նաև թե ինչպես ինչպես ճիշտ օգտագործել կրակմարիչը։ Ծրագրի ավարտին ուսանողները ծանոթացան անօդաչու թռչող սարքերին և դրանց ԱԻ պայմաններում կիրառման առանձնահատկություններին։