ՌՀՄԱԿ-ը անցկացրեց բաց դռների օր

Հոկտեմբերի 23-ին մեր կենտրոնում կայացավ բաց դռների օր, նվիրված Ռուսաստանում նշվող ազգային միասնության օրվան, որտեղ իրենց մասնակցությունն ունեցան ՌԴ պաշտպանության նախարարության Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցի ցածր դասարանների աշակերտները և Գետարգել գյուղի դպրոցականները:
Մեր աշխատակիցները երեխաների համար կազմակերպեցին շրջայց Կենտրոնի տարածքում և ցուցադրեցին փրկարարական վարժանքներում օգտագործվող սարքավորումներն ու գործիքները։
Այնուհետև դպրոցականները իմացան կենցաղում առաջացող հրդեհների պատճառների մասին, վարժվեցին կրակմարիչով մարել բաց կրակը, փորձեցին իրենց ուժերը ժայռամագլցման հրապարակում և ալպինիստական սարքավորումների օգտաագործմամբ իջան շենքի վերին հարկից՝ գետին։
Հյուրերը հատուկ ուշադրություն դարձրին ԱԹՍ-ներին, ծանոթացան դրանց հնարավորություններին, իմացան կիրառման ոլորտների և տեխնիկական բնութագրերի մասին, ինչպես նաև համակարգչի օգնությամբ, թռիչք նմանակող ծրագրով վարժվեցին դրոնների կառավարման գործընթացին: Ծրագրի ավարտին մեր Կենտրոնի հրահանգիչները բոլոր ցանկացողներին ման տվեցին կվադրոցիկլներով: